Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱԳՆ. Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիությամբ, կարող է հարցը Ստեփանակերտի հետ քննարկել

ԱԳՆ. Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիությամբ, կարող է հարցը Ստեփանակերտի հետ քննարկել
24.03.2018 | 12:22

Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիության հարցերով, կարող է Ստեփանակերտի հետ քննարկել` ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքները:

«Ադրբեջանի ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, Նովրուզը չափից ավելի բուռն են նշում, և աշխատավայրում սպիրտային խմիչքները չարաշահում են: Բաքվի պաշտոնյայի մեկնաբանություններն այլ բացատրություն չունեն: Եթե Բաքվին լրջորեն հետաքրքրում են ջրի հասանելիության ապահովման և ջրային պաշարների կառավարման հարցերը, դրանք կարող է Ստեփանակերտի հետ քննարկել, որը բազմիցս նման պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ՝ Ստեփանակերտը դեռևս պատրաստ է այս ոլորտում համագործակցելուն»,- ասել է Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ